ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

«Լուսանկարչի օրագրից»

«Լուսանկարչի օրագրից»
06.07.2017 | 17:47

Ֆոտոսիրողների ակումբը կազմակերպում է «Լուսանկարչի օրագրից» խորագրով ցուցահանդես՝ լուսանկարչի միջազգային օրվա կապակցությամբ: Ցուցահանդեսին կմասնակցեն 27 հայ լուսանկարիչ, որոնք կներկայացնեն իրենց լավագույն աշխատանքներից:

Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա հուլիսի 12-ին ժամը 18:30 –ին Թեքեյան մշակույթային կենտրոնում:


Ցուցահանդեսի աջակիցներ՝ Հայ Լուսանկարիչների Ազգային Ասոցացիա,Photopodium.com, Թեքեյան մշակույթային կենտրոն, Պրոգրես Պրինտ:
Լուսանկարչի օրը նշվում է հուլիսի 12-ին, նվիրված է Սբ Վերոնիկային, ով համարվում է լուսանկարիչների, լուսանկարչական գործի աշխատակիցների և լուսանկարների սիրահարների հովանավորը:


Ըստ լեգենդի՝ Սուրբ Վերոնիկան Գողգոթա բարձրանալիս Հիսուսին մի կտոր է տվել քրտինքը մաքրելու համար։ Այդ կտորի վրա տպվել է Քրիստոսի դեմքը։ Հետագայում գործվածքը հայտնվել է Հռոմում։ Երկու հազարամյակ անց Հռոմի պապն այս օրը հայտարարել է Լուսանկարչի միջազգային օր։

Դիտվել է՝ 1451

Մեկնաբանություններ