ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Թրամփը կգրավի Բաստիլը

Թրամփը կգրավի Բաստիլը
13.07.2017 | 20:15

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա՝ հայտնում է Reuters-ը: Նախագահին ուղեկցում է առաջին տիկին Մելանյա Թրամփը:
Թրամփի ու Մակրոնի համար այս հանդիպումը կարևոր է՝ երկուսն էլ նորընտիր նախագահներ են ու իրենց դիրքերն ամրապնդելու կարիք ունեն: Մակրոնի համար առաջնային է միջազգային քաղաքական օրակարգի կարևորագույն թեմաներում իր երկրի դերակատարումը բարձրացնելը, մինչդեռ համաշխարհային առաջնորդների շարքում մի տեսակ մեկուսացած Թրամփի համար՝ օտարերկրյա բարեկամ ձեռք բերելը: Երկու նախագահները կքննարկեն հարցեր, որոնց վերաբերյալ Փարիզն ու Վաշինգտոնը տարակարծիք են: Փարիզում Թրամփը կնոջ հետ իջևանել է 17-րդ դարի Hotel des Invalides հյուրանոցում: Նախատեսված է, որ այցի առաջին օրը նախագահները կանանց հետ կընթրեն Էյֆելյան աշտարակի 2-րդ հարկի ռեստորանում: Փարիզում Թրամփը կմասնակցի Բաստիլի գրավման օրվան նվիրված տոնակատարություններին:


Իսկ Վաշինգտոնում Բրեդ Շերմանը Ներկայացուցիչների պալատին է ներկայացրել ԱՄՆ նախագահ Թրամփին իմպիչմենտի ենթարկելու վերաբերյալ բանաձևի նախագիծը։

Դիտվել է՝ 1562

Մեկնաբանություններ