Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

ՀՀ դեսպանը և Եգիպտոսի առողջապահության նախարարը այցելել են վիրավորված հայաստանցիներին

ՀՀ դեսպանը և Եգիպտոսի առողջապահության նախարարը այցելել են վիրավորված հայաստանցիներին
16.07.2017 | 20:51

Եգիպտոսում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանը և Եգիպտոսի առողջապահության նախարարը Կահիրեի հիվանդանոցում այցելել են Հուրգադայում հարձակման հետևանքով վիրավորված Հայաստանի քաղաքացիներին՝ Թվիթերում գրել է ՀՀ ԱԳՆ-ն:

ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը հայտնել էր, որ Հուրգադայում հարձակման հետևանքով վիրավորվածներին, այդ թվում՝ Հայաստանի երկու քաղաքացիներին, հատուկ չվերթով տեղափոխելու են Կահիրեի լավագույն հիվանդանոցը` առավել որակյալ բուժօգնություն ցուցաբերելու համար։

Դիտվել է՝ 1942

Մեկնաբանություններ