Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Շարմազանովի պատասխանը՝ Չավուշօղլուին

Շարմազանովի պատասխանը՝ Չավուշօղլուին
19.07.2017 | 23:33

Մի պետություն, որը բացահայտ աջակցել ու աջակցում է Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականությանը, անելիք չունի արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարարի՝ հայկական ուժերն Արցախից դուրս բերելու հայտարարությանը:

«Արցախյան զինուժը եղել և մնալու է Արցախում միշտ մի պարզ պատճառով. պիտի պաշտպանի իր սուրբ ու ազատ հայրենիքի անդորրը»,- նշեց նա։ Էդուարդ Շարմազանովը զավեշտալի որակեց, երբ օկուպանտը խոսում է խնդրի խաղաղ կարգավորումից: «Դուք անհեթեթ կոչեր անելու փոխարեն ազատեք Կիպրոսը ձեր օկուպացիոն ներկայությունից»,- նշեց Է. Շարմազանովը։

Դիտվել է՝ 1290

Մեկնաբանություններ