Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Ինչո՞ւ է Շոն Սփայսերը հեռացել Սպիտակ տնից

Ինչո՞ւ է Շոն Սփայսերը հեռացել Սպիտակ տնից
23.07.2017 | 16:35

Սպիտակ տան մամուլի արդեն նախկին խոսնակ Շոն Սփայսերը Fox News-ին տված հարցազրույցում ասել է, թե ինչու է հեռացել. «Ես մտածեցի, որ դա բխում է հասարակայնության հետ կապերի մեր բաժնի, մեր մամուլի ծառայության շահերից, որ շատ խոհարար չլինի մեկ խոհանոցում»,- ասել է Սփայսերը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ նա հրաժարական է տվել Էնթոնի Սկարամուչիին Սպիտակ տան հաղորդակցությունների գծով տնօրեն նշանակելու պատճառով։ «Նախագահ Թրամփը ցանկանում էր նոր մարդիկ ներգրավել, որ լավացնի հաղորդակցությունների գծով բաժնի աշխատանքը, ես էլ որոշեցի խորհուրդ տալ նախագահին հնարավորություն տալ Էնթոնիին ու Սառային սկսել մաքուր էջից»,- ասել է Սփայսերը: Սառա Սանդերսը նշանակվել է Սպիտակ տան մամլո քարտուղար: Նա կղեկավարի Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Դիտվել է՝ 1866

Մեկնաբանություններ