Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Էրդողանի մերձավորարևելյան այցերը

Էրդողանի մերձավորարևելյան այցերը
25.07.2017 | 01:23

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երկօրյա այցով մեկնել է Պարսից ծոցի երկրներ՝ Սաուդյան Արաբիա, Քուվեյթ և Կատար: Օրակարգում Կատարի դիվանագիտական ճգնաժամն է:

«Այս ճգնաժամի ձգձգումը որևէ մեկի շահերից չի բխում: Ակնհայտ է, որ թշնամիներն անում են ամեն ինչ՝ եղբայրական ժողովուրդների միջև կրքերը թեժացնելու համար»,- Սաուդյան Արաբիա մեկնելուց առաջ հայտարարել է Էրդողանը: Սաուդյան Արաբիայում նա բանակցել է թագավոր Սալմանի հետ, Քուվեյթում՝ էմիր Ալ Սաբահի: Նա արդեն Կատարի մայրաքաղաք Դոհայում է:

Դիտվել է՝ 1139

Մեկնաբանություններ