Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Իսրայելի իշխանությունները Երուսաղեմի սրբավայրերից չեն հեռացնի դետեկտորները

Իսրայելի իշխանությունները Երուսաղեմի սրբավայրերից չեն հեռացնի դետեկտորները
25.07.2017 | 01:27

Իսրայելի իշխանությունները պնդում են, որ չեն պատրաստվում փոխել իրենց որոշումը և ապամոնտաժել Երուսաղեմի սրբավայրերի մոտ տեղադրված երկաթի դետեկտորները, որոնց պատճառով վերջին երեք օրերին բախումներ են տեղի ունեցել պաղեստինցիների հետ։ Այնուհանդերձ, իսրայելցի պաշտոնյաները չեն բացառել, որ դրանց կիրառումը սահմանափակեն։ Բախումների ընթացքում 5 պաղեստինցի և իսրայելական անվտանգության ուժերի 3 աշխատակից է սպանվել:


Անկարգությունները հաջորդել են իշխանությունների հուլիսի 21-ի որոշմանը՝ խստացնել անվտանգության միջոցառումները սրբավայրերի տարածքներում։

Դիտվել է՝ 1158

Մեկնաբանություններ