Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների նախագիծը դեռ վերջնական չէ

Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների նախագիծը դեռ վերջնական չէ
25.07.2017 | 17:58

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Քորքերը լրագրողներին տեղեկացրել է, որ դեռ անելիք կա, ավելացնելով, որ նախագծի վերաբերյալ որոշ մանրամասներ շատ շուտ կհստակեցվեն։

Սենատորի մեկնաբանություններին նախորդել էր Սպիտակ տան հայտարարությունը, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կուսումնասիրի օրինագիծը, որը պատժամիջոցներ է նախատեսում նաև Հյուսիսային Կորեայի ու Իրանի նկատմամբ։

Դիտվել է՝ 1730

Մեկնաբանություններ