Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Թրամփի փեսան հերքում է

Թրամփի փեսան հերքում է
25.07.2017 | 18:00

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դստեր ամուսինը՝ Ջարեդ Քուշները հայտարարել է, որ 2016-ի նախագահական ընտրությունների քարոզարշավի և իշխանության փոխանցման ընթացքում կապ չի ունեցել որևէ օտար կառավարության հետ։


Նա այս մեկնաբանություններն արել է Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովի հետ հանդիպումից հետո, որը Կոնգրեսի այլ հանձնաժողովների հետ ուսումնասիրում է Թրամփի շրջապատի և ռուս պաշտոնյաների հնարավոր կապերն ու ԱՄՆ նախագահական ընտություններին Ռուսաստանի միջամտության մեղադրանքները։ Քուշները, որ նախագահ Թրամփի ավագ խորհրդականն է, ասել է, որ որևէ նման կապ չի ունեցել և չգիտի իրենց ընտրարշավի թիմից որևէ մեկին, ով այդպիսի կապեր ունեցած լիներ: Սենատում հանդիպումից առաջ Քուշները գրավոր հայտարարություն է տարածել, որ նախագահական ընտրարշավի և իշխանության փոխանցման փուլում ընդամենը չորս անգամ է շփում ունեցել Ռուսաստանի ներկայացուցիչների հետ։

Դիտվել է՝ 1883

Մեկնաբանություններ