Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

ԱՄՆ նախագահը դադարեցրեց Սիրիայում ապստամբ զինյալների աջակցության ծրագիրը

ԱՄՆ նախագահը դադարեցրեց Սիրիայում ապստամբ զինյալների աջակցության ծրագիրը
25.07.2017 | 18:00

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դադարեցրել է Սիրիայում Բաշար Ասադի դեմ պատերազմող ապստամբ զինյալների աջակցության ծրագիրը՝ համարելով «վտանգավոր, լայնածավալ և ծախսատար»: Սպիտակ տան ղեկավարը դա ասել է գեներալ Թոնի Թոմասի հայտարարությունից մի քանի օր անց: ԱՄՆ հատուկ գործողությունների ղեկավարը հաստատել էր, որ քառամյա գործողությունն ավարտվել է, սակայն հերքել էր, թե այդ որոշումը կայացվել է «Ասադին աջակցող Ռուսաստանին հանգստացնելու նպատակով»:

ԱՄՆ նախագահը հուլիսի 24-ին թվիթերյան գրառմամբ պնդել է, որ կեղծ է The Washington Post-ի հոդվածը, որում ասվում էր, թե Մոսկվայի հետ համագործակցությունը դարձել է Սիրիայում Թրամփի ռազմավարության բանալին:

Դիտվել է՝ 1913

Մեկնաբանություններ