Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Արման Թաթոյան. Արդեն մտահոգիչ է, որ հակառակորդի կողմից հրադադարի խախտմանը չկան հասցեական գնահատականներ

Արման Թաթոյան. Արդեն մտահոգիչ է, որ հակառակորդի կողմից հրադադարի խախտմանը չկան հասցեական գնահատականներ
25.07.2017 | 18:29

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի կարծիքով՝ մտահոգիչ է, որ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ միջազգային կազմակերպությունները չեն արձագանքում: «Այս հարցն արդեն ինձ մտահոգում է»,- «Հոդված 3» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Թաթոյանը՝ տեղեկացնելով, որ օրերս Տավուշի մարզի Բարեկամավան ու Չինարի գյուղերի վրա հակառակորդի գնդակոծությունների հարցով խոսել է ԵԽ հանձնակատարի գրասենյակի հետ: «Հրապարակային գնահատականներում բացակայում են հստակ, հասցեական գնահատականները: Խոսքս վերաբերում է մարդու իրավունքների ոլորտի միջազգային կառույցներին»,- հայտարարեց Թաթոյանը՝ ընդգծելով, որ մարդու իրավունքների պաշտպանների աշխատանքը քաղաքականության հետ կապ չունի: Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը զգալի միջոցներ է ներդնում լոբբիստական աշխատանքներ իրականացնելու համար, և միջազգային հանրությանը փորձում է ցույց տալ, որ ատելությունը հայկական կողմից է:

«Պետք է մաքսիմալիստ լինենք այս հարցում և չսահմանափակվենք ձեռք բերածով ու ակտիվ աշխատենք»,- նշեց պաշտպանը:

Դիտվել է՝ 2202

Մեկնաբանություններ