Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Ռիչարդ Միլս. Կարևոր է, որ Հայաստանը պաշտպանության հարցերում որոշումներն ինքնուրույն ընդունի

Ռիչարդ Միլս. Կարևոր է, որ Հայաստանը պաշտպանության հարցերում որոշումներն ինքնուրույն ընդունի
28.07.2017 | 17:14

Հայաստանը կարող է պաշտպանական ամուր կապեր ունենալ ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Ռուսաստանի հետ, սակայն կարևոր է, որ Հայաստանն այս հարցերում որոշումներն ինքնուրույն ընդունի՝ հուլիսի 28-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

Նրա խոսքով՝ այս ոլորտում Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունը վերջին տարիներին խորացել է: «Սա նաև վկայում է, որ Հայաստանը ցանկանում է բոլոր հարևանների հետ աշխատել և իր ավանդն ունենալ միջազգային անվտանգության ապահովման գործում: Լինելով ՀԱՊԿ անդամ երկիր՝ Հայաստանը ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերություններ է զարգացնում և մասնակցում է ՆԱՏՕ-ի գործողություններին: Ինչպես բազմիցս ասել եմ, սա ոչ-ոքի արդյունքով խաղ չէ»,- ամփոփեց Ռիչարդ Միլսը:

Դիտվել է՝ 5562

Մեկնաբանություններ