Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Մարիա Զախարովա. Հոգլանդի հայտարարության մեջ նոր ոչինչ չկա

Մարիա Զախարովա. Հոգլանդի հայտարարության մեջ նոր ոչինչ չկա
01.09.2017 | 21:48

«ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ արդեն նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարության մեջ նոր ոչինչ չկա»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, ընդգծելով, որ նույն սկզբունքների մասին բազմիցս նշվել է ղարաբաղյան խնդրի շուրջ ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների հայտարարություններում:

Զախարովան ողջունել է ԱՄՆ նոր համանախագահի՝ Էնդրյու Շեֆերի նշանակումը՝ հույս հայտնելով, որ նորացված կազմով Մինսկի խումբը կշարունակի ջանքեր գործադրել հարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ: «Հույս ունենք, որ մինչ օրս գործող համաձայնեցված մոտեցումը կպահպանվի նաև առաջիկայում»,- հայտարարել է նա:

Դիտվել է՝ 1898

Մեկնաբանություններ