Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Սիրիայի կառավարական ուժերը իսլամիստներից նորանոր տարածքներ են մաքրում

Սիրիայի կառավարական ուժերը իսլամիստներից նորանոր տարածքներ են մաքրում
06.09.2017 | 12:12

Սիրիայի կառավարական ուժերը հայտարարում են, որ ռուսների աջակցությամբ ճեղքել են «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների դիրքերն ու վերացրել Դեր Զորի՝ արդեն երեք տարի շարունակվող շրջափակումը:

Ռազմական գործողությունները հարավում՝ ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող ռազմական օդանավակայանի համար են: Դեր Զորը Սիրիայի տարածքում ԻՊ-ի վերջին հենակետերից մեկն է, որի ազատագրումը էական նշանակություն կունենա ահաբեկչության դեմ պայքարում:

Դիտվել է՝ 734

Մեկնաբանություններ