Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Մասուդ Բարզանի. Միակ ձգտումս իմ ժողովրդի անկախությունն է

Մասուդ Բարզանի. Միակ ձգտումս իմ ժողովրդի անկախությունն է
06.09.2017 | 21:54

Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի ղեկավար Մասուդ Բարզանին մտադիր է սեպտեմբերի 25-ին սպասվող անկախության հանրաքվեից հետո թողնել պաշտոնը: «Ալ Արաբիա» գործակալությանը տված հարցազրույցում նա ասել է, որ Իրաքյան Քրդստանում կայանալիք հանրաքվեի հարցն արդեն քննարկվել է Իրաքի կենտրոնական իշխանությունների հետ։

«Միասին ապրելու համար շատ ջանք գործադրեցինք, չստացվեց, և հանրաքվե անցկացնելու որոշում ընդունեցինք»,- ասել է քրդական ինքնավար շրջանի ղեկավարը, հավելելով. «Միակ ձգտումս իմ ժողովրդի անկախությանը հասնելն է։ Երբ իրագործեմ այդ նպատակը, պարտքս կատարած կլինեմ»։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, Իրաքի հյուսիսային հատվածում հանրաքվեի 18-օրյա քարոզարշավն արդեն մեկնարկել է և կավարտվի սեպտեմբերի 22-ին։ Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունի 5,5 մլն մարդ։

Դիտվել է՝ 1531

Մեկնաբանություններ