Եվրոպայի ներկայացուցիչները կմասնակցեն ՈՒկրաինայում պատերազմի կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլին՝ նոյեմբերի 12-ին Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆը։ Պուտինն իր հերթին զգուշացրել է, որ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո ՈՒկրաինայում արևմտյան զորքերի տեղակայումը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը։               
 

Շարմազանով. ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրի՝ առճակատումից խուսափելու համար

Շարմազանով. ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրի՝ առճակատումից խուսափելու համար
28.04.2018 | 22:20

ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ասել է, որ առճակատումից խուսափելու համար կուսակցությունը որոշել է չառաջադրել վարչապետի թեկնածու մայիսի 1-ին կայանալիք ընտրություններին։ Նա ասուլիսի ժամանակ հրապարակեց ՀՀԿ-ի որոշումը. «Այսօր ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանի հետ: Օրակարգում եղել է մեկ հարց՝ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը և ՀՀԿ-ի մասնակցությունը մայիսի 1-ին կայանալիք վարչապետի ընտրություններին: Հաշվի առնելով ներքաղաքական իրավիճակը՝ ՀՀԿ-ն մշտապես նշում է, որ մեզ համար ամենաառաջնայինը պետության շահն է, Հայրենիքի շահն է, Հայաստանի և Արցախի անվտանգությունն է, ներքին կայունությունը: Առաջնորդվելով այդ մարտահրավերներով և այդ առաջնահերթություններով՝ ՀՀԿ-ն այսօր որոշել է՝
ա) ՀՀԿ խմբակցությունը ՀՀ վարչապետի թեկնածու չի առաջադրելու,
բ) ՀՀԿ-ն կքննարկի բոլոր թեկնածուներին, բոլոր թեկնածուների ծրագրերը և մինչև քվեարկությունը միասին կներկայացնի իր որոշումը: Այսքանը»:


Որոշման պատճառը նա բացատրել է քաղաքական իրավիճակով` Հայաստանում ներքաղաքական ճգնաժամ է՝ հայտնի իրադարձությունների պատճառով, Հայաստանում նոր իրողություններ են: «Մենք առաջնորդվում ենք «կուսակցությանս հետ, բայց ազգիս համար»` կարգախոսով ասել է Շարմազանովը: Նա վստահեցրել է, որ խմբակցությունը միասնական քվեարկի` կա քաղաքական կարգապահություն կուսակցական, որը ենթադրում է, որ խմբակցությունը պետք է լինի միասնական, միևնույն ժամանակ, Սահմանադրությամբ պատգամավորը կաշկանդված չէ իր մանդատով և իր քվեարկությամբ և քվեարկում է իր խղճին համապատասխան:

Դիտվել է՝ 2612

Մեկնաբանություններ