Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Կատարը չեղարկում է Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջը

Կատարը չեղարկում է Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջը
20.11.2019 | 00:25

Կատարի Պետության էմիրի դիվանում տեղի է ունեցել պաշտոնական այցով այդ երկրում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի առանձնազրույցը։


Բարի գալուստ մաղթելով Հայաստանի նախագահին և ընդգծելով իրենց երկար տարիների անձնական գերազանց փոխհարաբերությունները, էմիրը շնորհավորել է Կատարում Հայաստանի դեսպանության բացման առթիվ` նշելով, որ երկու երկրները հրաշալի հարաբերություններ ունեն։ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել էմիրին Հայաստանի քաղաքացիների համար Կատար մուտքի արտոնագրի պահանջի չեղարկմանը, Հայաստանի դեսպանության բացմանը ցուցաբերած գործուն աջակցության համար։ Նա վստահություն է հայտնել, որ մուտքի արտոնագրերի պահանջի չեղարկումը դրական կազդի տնտեսական, մշակութային, գիտական, կրթական և հատկապես զբոսաշրջային կապերի հետագա խթանման վրա։ Հանդիպման մասնակիցներն ընդգծել են երկու բարեկամ երկրների միջև փոխգործակցության մեծ ներուժը, հարաբերությունների ընդլայնման ու ամրապնդման կարևորությունը։ Որպես համագործակցության հնարավոր ուղղություններ՝ նրանք նշել են առողջապահության, կրթության, գիտահետազոտական ոլորտները, Դոհայում ուսանելու հնարավորությունը։


Արմեն Սարգսյանն ասել է, որ շատ տպավորված է Կատարի հիմնադրամի գործունեությամբ։ «Սա նաև միջազգային կենտրոն է և շատ ընդհանրություններ ունի զարգացման մեր տեսլականի հետ, ուստի որոշել ենք ձևավորել համատեղ աշխատանքային խումբ՝ հստակեցնելու համագործակցության ուղղությունները», - նշել է Հայաստանի նախագահը: Նա ընդգծել է գիտական, կրթական, տեխնոլոգիական ոլորտներում գործակցության մեծ ներուժի առկայությունը՝ այս համատեքստում նշելով փոխգործակցության հնարավորությունը Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների և գիտության զարգացմանն ուղղված՝ ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնության շրջանակում։

Դիտվել է՝ 750

Մեկնաբանություններ

class="footer-right"> .