Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Իրանի հրթիռային զինանոցն անհամեմատելի է Մերձավոր Արևելքում որևէ այլ երկրի կարողությունների հետ

Իրանի հրթիռային զինանոցն անհամեմատելի է Մերձավոր Արևելքում որևէ այլ երկրի կարողությունների հետ
20.11.2019 | 16:52

ԱՄՆ Պաշտպանական հետախուզական գործակալության զեկույցը փաստում է, որ Իրանի հրթիռային զինանոցն անհամեմատելի է Մերձավոր Արևելքում որևէ այլ երկրի կարողությունների հետ, այդ թվում՝ Իսրայելի: Զեկույցում ասված է, որ վերջին 40 տարիներին Իրանը մշակել է հրթիռների զարգացման լայնածավալ ծրագիր, որը շարունակվում է՝ չնայած պատժամիջոցներին։ Թեհրանն ունի բալիստիկ հրթիռներ, որ կարող են հարվածել Իսրայելին և Սաուդյան Արաբիային 2000 կիլոմետրից:

Դիտվել է՝ 439

Մեկնաբանություններ