Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Փակել են Սպիտակ տունը և տարհանել Կոնգրեսը

Փակել են Սպիտակ տունը և տարհանել Կոնգրեսը
27.11.2019 | 14:15

Սպիտակ տան տարածքը փակվել է, Կոնգրեսը տարհանվել է՝ օդային տարածքի հնարավոր խախտման պատճառով՝ նոյեմբերի 26-ի առավոտյան։ Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանությունում նշել են, որ ԱՄՆ առափնյա պահպանության ուղղաթիռները ուղարկվել են հետաքննություն անցկացնելու, երբ ռադարի էկրանին չճանաչված օբյեկտ են նկատել, որն ընդունել են որպես չթույլատրված օդանավ։

Դա հանեգեցրել է Սպիտակ տան տարածքի և Կապիտոլիումի շենքի կարճաժամկետ փակմանը։ ԱՄՆ առափնյա ծառայության ուղղաթիռները սպառնալիք չեն նկատել, ուստի իրավապահները անօդաչուն փնտրել են երկրի վրա։

Դիտվել է՝ 640

Մեկնաբանություններ