Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Էմանուել Մակրոնին

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Էմանուել Մակրոնին
27.11.2019 | 23:23

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Մալիում դժբախտ պատահարի առնչությամբ, որը ֆրանսիացի 13 զինվորականի մահվան պատճառ է դարձել. «Վշտի ու կորստի այս ծանր պահին ֆրանսիացի բարեկամ ժողովրդի կողքին ենք»:

Արմեն Սարգսյանը խոր ցավակցությունն է հղել զոհվածների ընտանիքներին և հարազատներին՝ մաղթելով համբերություն և ոգու արիություն։

Դիտվել է՝ 465

Մեկնաբանություններ