Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Վաշինգտոնը պատասխանել է Էրդողանին

Վաշինգտոնը պատասխանել է Էրդողանին
16.12.2019 | 21:16

ԱՄՆ-ը Թուրքիայի ռազմակայաններն օգտագործում է միայն Անկարայի թույլտվությամբ՝ այսպես է Պենտագոնն արձագանքել երկրի ռազմակայաններից ամերիկացի զինվորականներին դուրս բերելու Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի սպառնալիքին:

Պենտագոնը նշել է, որ Թուրքիայում ԱՄՆ-ի ուժերի կարգավիճակը դիտում են որպես «ՆԱՏՕ-ի գծով համագործակցության և ռազմավարական գործընկերոջն ու դաշնակցին պաշտպանելու բազմամյա հանձնառության խորհրդանիշ»: Բացի այդ, ԱՄՆ ՊՆ-ն ձգտում է պահպանել այդ հարաբերությունները՝ «Թուրքիային կոչ անելով կառուցողական քաղաքականություն վարելու տարաձայնությունների հարցում», հավելել է Պենտագոնի ներկայացուցիչը:


Դեկտեմբերի 15-ին Էրդողանը հայտարարել է, որ Վաշինգտոնի կողմից հանրապետության նկատմամբ պատժամիջոցներ սահմանվելու դեպքում Անկարան կարող է ԱՄՆ-ի համար փակել Ինջիռլիքի ավիաբազան , որտեղ պահվում են ամերիկյան B61 միջուկային ռումբեր, եւ Քյուրեջիք ռազմակայանը, որը Եվրոպայում ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգի բաղկացուցիչ մասն է:

Դիտվել է՝ 456

Մեկնաբանություններ