Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Տավուշում հայկական կողմը նախազգուշացնող կրակ է բացել

Տավուշում հայկական կողմը նախազգուշացնող կրակ է բացել
07.01.2020 | 22:38

Տավուշի հատվածում ադրբեջանական կողմը փորձել է ինժեներական աշխատանքներ իրականացնել առաջնագծում։ Հայկական կողմը նախազգուշացնող կրակ է բացել՝ հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Հայաստանի զինված ուժերը «խախտել են հրադադարի ռեժիմը, ինչի արդյունքում զոհ ունեն»:

Դիտվել է՝ 540

Մեկնաբանություններ