Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Վախճանվել է Օմանի սուլթան Քաբուս բեն Սայիդը

Վախճանվել է Օմանի սուլթան Քաբուս բեն Սայիդը
11.01.2020 | 16:30

Օմանի սուլթանը՝ Քաբոուս բեն Սայիդ ալ Սայիդը, երկարատև հիվանդությունից հետո 79 տարեկանում մահացել է՝ հաղորդել է Օմանի պետական լրատվական գործակալությունը՝ հղում անելով պետության ղեկավարի աշխատակազմին:


Սուլթան Քաբոյի մահվան կապակցությամբ երկրում հայտարարվել է եռօրյա սուգ, 40 օրով իջեցվել են պետական դրոշները: 2015 թվականից Օման ղեկավարը հիվանդացել է քաղցկեղով: Դեկտեմբերի վերջին, Սուլթանի գրասենյակը հայտնել էր, որ պետության ղեկավարը շարունակելու է բուժումը բելգիական կլինիկայից հայրենիք վերադառնալուց հետո: Քաբուսն իշխանության է եկել 1970-ին, երբ բրիտանական խորհրդականների աջակցությամբ իրականացրեց անարյուն հեղաշրջում, որի արդյունքում հայրը հրաժարվեց գահից:

Դիտվել է՝ 600

Մեկնաբանություններ