Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Թրամփի համար միևնույն է

Թրամփի համար միևնույն է
13.01.2020 | 14:14

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե իր համար միևնույն է՝ Թեհրանը Վաշինգտոնի հետ բանակցությունների կգնա, թե ոչ, գլխավորն այն է, որ Իրանը միջուկային զենք չունենա, իսկ երկրում բողոքողների դեմ բռնություն չկիրառվի: Twitter-ում նա գրել է. «Ազգային անվտանգության հարցերով օգնականն այսօր առաջարկեց, որ պատժամիջոցներն ու բողոքի ցույցրերը հանգեցրել են նրան, որ Իրանի «թթվածինը փակվել» է, և դա նրանց կստիպի բանակցությունների գնալ: Իրականում ինձ ամենևին չի հետաքրքրում՝ նրանք բանակցությունների կգնա՞ն»:

Դիտվել է՝ 571

Մեկնաբանություններ