Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Խալիֆա Հաֆթարը հեռացել է առանց հրադադարի համաձայնագիր ստորագրելու

Խալիֆա Հաֆթարը հեռացել է առանց հրադադարի համաձայնագիր ստորագրելու
14.01.2020 | 23:18

Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարը հեռացել է Մոսկվայից՝ հրադադարի համաձայնագիր չստորագրելով Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջի հետ՝ գրում է Ինտերֆաքսը՝ հղում անելով արաբական լրատվամիջոցներին: Հունվարի 13-ին Լիբիայում հակամարտող կողմերի ներկայացուցիչները Մոսկվայում բանակցել են հրադադարի պայմանների շուրջ:

Դիտվել է՝ 605

Մեկնաբանություններ