Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Գագիկ Ծառուկյանը՝ ծննդատների փակման մասին

Գագիկ Ծառուկյանը՝ ծննդատների փակման մասին
20.01.2020 | 13:48

Ծննդատների փակման փաստը վատ եմ գնահատում, մենք այսօր ուզում ենք, որ ներգաղթ, տնտեսական հեղափոխություն լինի, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։ «Եթե հիվանդանոցը սպասարկում է 30-35 գյուղի, ծննդատան փակումը ճիշտ չէ։ Ընդհակառակը, դրանք պետք է պահվեն և զարգացվեն։ Դա անելու բան չի, որ անում են», - նշեց նա:

Դիտվել է՝ 364

Մեկնաբանություններ