Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովում ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները

Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովում ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները
21.01.2020 | 13:32

ԱԺ խմբակցություններն Արդարադատության նախարարությանն են ներկայացրել Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի կազմում իրենց ներկայացուցիչներին։


«Իմ քայլին» կներկայացնի ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ԲՀԿ-ից Գևորգ Պետրոսյանն է, ԼՀԿ-ից՝ Տարոն Սիմոնյանը: Հանձնաժողովում մրցութային ընթացակարգով ընդգրկվելու են նաև 6 իրավաբան գիտնականներ և հասարակական կազմակերպությունների 2 ներկայացուցիչ: Հայտերի ընդունման վերջնաժամկետը հունվարի 23-ն է:

Դիտվել է՝ 574

Մեկնաբանություններ