Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Գարիկ Սարգսյան. Փողոցներ փակելն այլևս նոր իրականության մեջ չի տեղավորվում

Գարիկ Սարգսյան. Փողոցներ փակելն այլևս նոր իրականության մեջ չի տեղավորվում
21.01.2020 | 13:38

«Մարզի անասնապահների հետ համաձայնության եկանք այսօր՝ ժամը 18:00-ին, հանդիպել մարզպետարանում և քննարկել իրենց կողմից ներկայացված հարցերն ու խնդիրները: Հանդիպմանը մասնակից կլինեն նաև Արարատի մարզից ընտրված պատգամավորները: Այսօր ունենք իշխանություններ, որոնք պատրաստ են լսել քաղաքացու՝ ցանկացած որոշման դեմ ներկայացվող խնդիրները: Փողոցներ փակելն այլևս նոր իրականության մեջ չի տեղավորվում», - Facebook- ում գրել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

Դիտվել է՝ 597

Մեկնաբանություններ