Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Գևորգ Պետրոսյան. Հեռու չէ այն գեղեցիկ օրը

Գևորգ Պետրոսյան. Հեռու չէ այն գեղեցիկ օրը
30.01.2020 | 14:36

ԱԺ ԲՀԿխմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքում գրել է.
«Մի տեսակ ցգացողություն ունեմ, որ հեռու չէ այն գեղեցիկ օրը, երբ մեր երկրից վազելով փախնելու են ատելության խոսքն օրնիբուն քարկոծող, բայց և անձամբ լավագույն օրինակ ծառայող, անբան ու ձրիակեր, ապօրինի հանձնարարություններ տվող ու կատարող, ավանդական արժեհամակարգի քանդման պիղծ գործին ծառայող, պետական հիմնարկներն ընտանեկան կոոպերատիվի վերածած և պետական բյուջեն քաղաքավարի դատարկող պաշտոնյաները...»:

Դիտվել է՝ 485

Մեկնաբանություններ