Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Արևի մակերևույթը մանրակրկտորեն պատկերող լուսանկար է հրապարակվել

Արևի մակերևույթը մանրակրկտորեն պատկերող լուսանկար է հրապարակվել
01.02.2020 | 13:54

«Արևի մեջից ջերմությունը կոնվենցիոն բջիջների միջոցով դեպի մոլորակի մակերևույթ են «հոսում» այնքան ժամանակ, մինչև մյուս բջիջները սառչում ու հետ գնում: Հենց այսպես էլ ջերմափոխանակում է տեղի ունենում»,- սա Ամերիկայի գիտության ազգային հիմնադրամի պաշտոնական կայքից մեջվերվող տեղեկություն է առ այն, թե ինչպես է հնարավոր եղել պատմության մեջ առաջին անգամ բավական մոտիկից ֆիքսել Արևի մակերևույթը:

Հիմնադրամի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ պատկերը հնարավոր եղել ստանալ «Daniel K. Inouye Solar Telescope» անունը կրող արևային աստղադիտակի միջոցով:
Պաշտոնական կայքը գրում է նաև, որ աստղադիտակի ձեռք բերած տվյալները պետք է փոխանակել արևային այլ արբանյակների հետ՝ նոր տեղեկություններ իմանալու Արևի ու Երկիր մոլորակի «փոխհարաբերությունների» ու փոխազդեցությունների մասին:

Դիտվել է՝ 485

Մեկնաբանություններ