Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

ԱՄՆ-ում սկսվում են ներկուսակցական ընտրությունները

ԱՄՆ-ում սկսվում են ներկուսակցական ընտրությունները
03.02.2020 | 22:46

Այսօր Միացյալ Նահանգներում սկսվում են ներկուսակցական ընտրությունները, որոնց ընթացքում Դեմոկրատական կուսակցության աջակիցները կորոշեն նոյեմբերի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի գլխավոր մրցակցի անունը:


Ըստ ավանդույթի՝ առաջինը իրենց կարծիքը կհայտնեն Այովա նահանգի 600 հազար դեմոկրատ ընտրողները: Վերջին սոցհարցումների համաձայն՝ Այովայում հիմնական պայքարն ընթանում է ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի և Վերմոնթից ընտրված սենատոր Բերնի Սանդերսի միջև: Նախընտրական վերջին հանրահավաքներից մեկի ժամանակ Բայդենը հայտարարել է, որ ամերիկացի ընտրողները պետք է անեն հնարավորը Թրամփի վերընտրությունը կանխելու նպատակով:

«Այս ընտրություններին մասնակցությունը կարևոր է ոչ թե իմ մասնակցության, այլ այն իրողության պատճառով, թե ով է այսօր զբաղեցնում նախագահի պաշտոնը: Մենք մեր քվեարկությամբ կարող ենք Թրամփի քառամյա պաշտոնավարումը վերածել պատմական մի մոլորության: Բայց եթե նրան 8 տարի պաշտոնավարելու հնարավորություն տրվի, դա երկիրն այնպիսի փոփոխությունների կենթարկի, որոնք հանդուրժել մենք պարզապես չենք կարող», - ասել է Բայդենը:

Դիտվել է՝ 305

Մեկնաբանություններ