Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Լիլիթ Մակունց. Նկրտումներ կան՝ դատական իշխանությունն ուզուրպացնելու

Լիլիթ Մակունց. Նկրտումներ կան՝ դատական իշխանությունն ուզուրպացնելու
03.02.2020 | 22:51

Հրայր Թովմասյանը ներկայանում է որպես դատական իշխանության ղեկավար, ինչն այդպես չէ։ Սա նշանակում է, որ նկրտումներ կան՝ դատական իշխանությունն ուզուրպացնելու՝ ԱԺ-ում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Սա վկայությունն է, որ հակառակ իշխանության ջանքերի, չթողնել, որ ՍԴ ճգնաժամը խորանա, տեղի է ունեցել հակառակը՝ հենց դատարանի կողմից», - ասաց նա։ Հարցին՝ ինչո՞ւ է Հրայր Թովմասյանը ձգտում ուզուրպացնել դատական իշխանությունը, Մակունցը նշեց, որ այս պահին չի ուզում այդ հարցին պատասխանել, պատասխանը կնհնչի այս թեմայով հրավիրվելիք ԱԺ արտահերթ նիստում:

Դիտվել է՝ 420

Մեկնաբանություններ