Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Լուկաշենկոն ազդարարել է սառնության շրջանի ավարտը ԱՄՆ-ի հետ

Լուկաշենկոն ազդարարել է սառնության շրջանի ավարտը ԱՄՆ-ի հետ
04.02.2020 | 21:21

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշեկոն հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում «սառնության շրջանն» ավարտված է: «Ես չեմ ասի (անկեղծ կպատասխանեմ), թե ամերիկացիները մեր շատ մեծ բարեկամներն են: Բայց այ այդ սառնության շրջանը, երբ մենք միմյանց էինք նայում ինչ-որ հրակնատի, երկաթբետոնե հաստ պատի միջով, ավարտվել է»,- հայտարարել է Բելառուսի ղեկավարը՝ նշելով, որ ոչ մեկը չպետք է «հառաչի, ապրումներ ունենա և ողբա»: Նա ընդգծել է, որ Բելառուսը կարգավորում է հարաբերությունները «մեծագույն կայսրության» հետ, որ մտահոգել է Ռուսաստանին: «Իսկ ի՞նչ է, մենք Ամերիկայի հետ ավելի՞ն ենք արել, քան Ռուսաստանը: Դուք նայեք. նրանք ջանում են պինդ համբուրվել նրանց հետ: Ճիշտ է՝ չի ստացվում: Մենք ի՞նչ է, ապրումներ ենք ունենու՞մ: Մենք ուրախանում ենք նրանց համար, երբ նրանք գրկախառնվում և համբուրվում են»,- ասել է Լուկաշենկոն:

Դիտվել է՝ 565

Մեկնաբանություններ