Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Վանեցյանը փակ հանդիպում կունենա լրատվամիջոցների ղեկավարների հետ

Վանեցյանը փակ հանդիպում կունենա լրատվամիջոցների ղեկավարների հետ
05.02.2020 | 13:48

«Հրապարակը» գրում է. «Այսօր Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը փակ հանդիպում է նախաձեռնել մի խումբ առաջատար լրատվամիջոցների ղեկավարների հետ։ Ընտրվել են տպագիր մամուլի միջոցները։
Մեր տեղեկություններով, նա պատրաստվում է պատասխանել խմբագիրների հարցերին, զրուցել նրանց հետ տարբեր թեմաների շուրջ և մասնավորապես՝ քաղաքական առաջիկա զարգացումների մասին»:

Դիտվել է՝ 450

Մեկնաբանություններ