Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Արթուր Վանեցյան. Այն վտանգները, որը ես տեսել եմ այն ժամանակ, այսօր ի հայտ են գալիս կամաց-կամաց

Արթուր Վանեցյան. Այն վտանգները, որը ես տեսել եմ այն ժամանակ, այսօր ի հայտ են գալիս կամաց-կամաց
06.02.2020 | 13:49

Բոլոր այն մարդիկ, ովքեր կարողանում են մի քանի քայլ առաջ տեսնել ու հաշվարկել, շատ լավ հասկանում են, թե ինչ է կատարվում այսօր մեր երկրում, տպագիր լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը հայտարարել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ «Լռել այդ ամենի մասին ու չբարձրաձայել այդ ամենի մասին, ես կարծում եմ, կլիներ շատ սխալ, հատկապես, մի մարդու կողմից, ով տարիուկես զբաղեցրել է ԱԱԾ տնօրենի պաշտոնը ու վերջին 20 տարին աշխատել է ԱԱԾ-ում», - ասել է նա։ Վանեցյանը նշել է, թե այն զարգացումները, որ տեղի են ունենում Հայաստանում, ինքը կանխատեսել է, որ հետևանքները Հայաստանի համար լինելու են ոչ բարենպաստ։ «Այն վտանգները, որը ես տեսել եմ այն ժամանակ, այսօր ի հայտ են գալիս կամաց-կամաց, որպես օրինակ կարող եմ բերել Եվրոպական կառույցների վերջին երկու կոշտ գնահատականները Հայաստանիւ նկատմամբ։ Դա անվտանգության տեսակետից շատ մեծ խնդիր է մեզ համար, որովհետև վերաբերում է մեր երկրի միջազգային վարկանիշին», - ասել է նա:

Դիտվել է՝ 420

Մեկնաբանություններ