Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Նախագահը ՍԴ է դիմել քրեական դատավարության օրենսգրքի և բանկային գաղտնիքի մասին օրենքների հարցով

Նախագահը ՍԴ է դիմել քրեական դատավարության օրենսգրքի և բանկային գաղտնիքի մասին օրենքների հարցով
06.02.2020 | 22:05

Նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքները:

ԱԺ-ի ընդունած այդ օրենքներն առերևույթ խնդրահարույց են սահմանադրականության տեսանկյունից: «Հանրապետության նախագահը չի ստորագրել այդ օրենքներն ու համապատասխան իրավական հիմնավորումներով և փաստարկներով դիմել է Սահմանադրական դատարան՝ դրանց Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով», - հայտնում են նախագահի աշխատակազմից:

Դիտվել է՝ 500

Մեկնաբանություններ