Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

ԵԽԽՎ համազեկուցողները կոչ են անում Երևանին դիմել Վենետիկի հանձնաժողով

ԵԽԽՎ համազեկուցողները կոչ են անում Երևանին դիմել Վենետիկի հանձնաժողով
06.02.2020 | 22:17

ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները հանրապետության իշխանություններին կոչ են անում Վենետիկի հանձնաժողով ուղարկել Սահմանադրական դատարանի ղեկավարին և մի շարք դատավորներին հեռացնելու նպատակով ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

«Այս թեմաները կարևոր են, և առաջարկվող փոփոխությունները կարող են երկարաժամկետ հետևանքներ ունենալ սահմանադրական ինստիտուտների գործունեության վրա։ Այս համատեքստում, ինչպես նաև հաշվի առնելով այս կապակցությամբ բարձրացված որոշ հարցեր, մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին հնարավորինս շուտ դիմել Վենետիկի հանձնաժողով՝ որպես Եվրախորհրդի սահմանադրական իրավունքի փորձագիտական մարմին, կարծիքի համար: Մենք հավատում ենք, որ այս կարծիքը, որը հնարավոր է արագ ընդունել հրատապ ընթացակարգով, արժեքավոր կլինի բոլոր շահագրգիռ կողմերի համար, ներառյալ՝ հայ ընտրազանգվածի՝ հանրաքվեի անցկացման դեպքում», - ասված է ԵԽԽՎ կայքում հրապարակված համազեկուցողների հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 442

Մեկնաբանություններ