Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

«Շարժում-88» կուսակցությունը գալիք նախագահական ընտրություններում կսատարի Արայիկ Հարությունյանին

«Շարժում-88» կուսակցությունը գալիք նախագահական ընտրություններում կսատարի Արայիկ Հարությունյանին
06.02.2020 | 22:20

«Շարժում-88» կուսակցությունը Արցախում սպասվող համապետական ընտրություններում կսատարի «Ազատ հայրենիք» կուսակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանին:


«Համակողմանիորեն քննարկելով մարտի 31-ի ընտրություններին ընդառաջ Արցախում ստեղծված քաղաքական իրավիճակը՝ արձանագրում ենք, որ «Շարժում-88» խմբակցությունը իր կառուցողական քայլերով հանրապետության առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերների վերաբերյալ ունեցել է կոնկրետ դիրքորոշումներ և հաստատակամ, համեստ քայլերով փորձել իր կառուցողական նպաստը բերել դրանց հետևողական լուծմանը: Արցախի զարգացման մեր տեսլականը ի լուր բոլորի հնչեցրել ենք դեռևս 2017-ի հուլիսին՝ ԱԺ նիստում, և այսօր էլ հանձնառու ենք այդ գաղափարների իրականացմանը:


Մեր գաղափարակից և համակիր անդամների հետ քննարկումներից հետո հայտարարում ենք, որ ս.թ. մարտի 31-ի նախագահական ընտրություններում պաշտպանելու ենք Արայիկ Հարությունյանի թեկնածությունը, համոզված լինելով, որ պետության կերտման ճանապարհին նրա փորձն ու հմտությունները, ինչպես նաև այդ փորձի վերարժևորմամբ ու պատշաճ հետևություններով հնարավոր է կերտել զարգացած ներառական տնտեսություն, ունենալ սոցիալապես արդար միջավայր, որում միակ արժեքը կլինի արցախի քաղաքացին», - ասված է կուսակցության հայտարարությունում։

Դիտվել է՝ 448

Մեկնաբանություններ