Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ չընդունեց Սահմանադրության փոփոխությունների մասին նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ չընդունեց Սահմանադրության փոփոխությունների մասին նախագիծը
06.02.2020 | 22:38

Ազգային ժողովում պատգամավորների մեկ քառորդի նախաձեռնությամբ ներկայացված «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների մասին նախագիծն» առաջին ընթերցմամբ չընդունվեց։ Կողմ չքվեարկեց ոչ մի պատգամավոր, դեմ էր 36 պատգամավոր, ձեռնպահ՝ 87։ Քվեարկությունից առաջ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը նշեց, որ «Իմ քայլը» խմբակցությունը ձեռնպահ կքվեարկի, քանի որ կարծում է՝ «Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի լուծումը պետք է տրվի հանրաքվեի միջոցով»։ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասաց. «Համաձայն Սահմանադրության 202-րդ հոդվածի 3 մասի՝ եթե Սահմանադրական փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովը չի ընդունում, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդի որոշմամբ՝ կարող է դրվել հանրաքվեի։ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի ներկայացնելու մասին ԱԺ որոշումը քննարկելու համար խնդրում եմ սահմանված կարգով՝ հնարավորություն տալ ներկայացնել այդ նախագիծը»:

Դիտվել է՝ 529

Մեկնաբանություններ