Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Երկու օրենքների հարցով դիմելով ՍԴ՝ նախագահն «առաջնորդվել է բացառապես համապետական և համազգային շահերով»

Երկու օրենքների հարցով դիմելով ՍԴ՝ նախագահն «առաջնորդվել է բացառապես համապետական և համազգային շահերով»
08.02.2020 | 13:23

Նախագահ Արմեն Սարգսյանը համապատասխան իրավական հիմնավորումներով և փաստարկներով դիմել է ՍԴ՝ Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և Բանկային գաղտնիքի մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքների սահմանադրականության հարցով: Նման որոշումներ ընդունելիս նախագահն առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով, ասված է Հայաստանի նախագահի գրասենյակի հաղորդագրությունում։ «Հանրապետության նախագահի հետ իրենց հանդիպումների ընթացքում բանկային համակարգի, իրավաբանական հանրության, գործարար շրջանակների բազմաթիվ ներկայացուցիչներ, այդ թվում նաև՝ հայկական և օտարերկյա ներդրողներ վերոնշյալ օրենքի վերաբերյալ արտահայտել են իրենց մտահոգությունը, բարձրացրել մի շարք հարցեր: Մասնավորապես նշվել է, որ այդ օրենքները կարող են բացասական ազդեցություն ունենալ գործարար միջավայրի և ներդրումային մթնոլորտի վրա, անվստահություն առաջացնել բանկային համակարգի նկատմամբ, հանգեցնել օտարերկրյա ներդրումների նվազեցմանը, դրամական միջոցների արտահոսքին և խոչընդոտել երկրի տնտեսական զարգացմանը», - մանրամասնում է նախագահականը իր հաղորդագրությունում։

Դիտվել է՝ 521

Մեկնաբանություններ