Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Պուտինը Լուկաշենկոյի հետ բանակցությունների է մեկնել առանց Պեսկովի եւ նախարարների

Պուտինը Լուկաշենկոյի հետ բանակցությունների է մեկնել առանց Պեսկովի եւ նախարարների
08.02.2020 | 13:59

Փետրվարի 7-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչի է մեկնել՝ բանակցելու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Պատվիրակությունը, որ կազմված է եղել լրագրողներից եւ նախարարներից, չի կարողացել հասնել Սոչի՝ Մոսկվա-Սոչի չվերթը հետաձգվել է եղանակային պայմաններից ելնելով: Ավելի ուշ օդանավին հաջողվել է օդ բարձրանալ, սակայն չի կարողացել տեղ հասնել եւ ստիպված վայրէջք է կատարել Մինվոդիում:

«Այն, որ մենք ձեզ հետ չենք կարող ենք հասնել ժամանակին՝ այնքան էլ լավ չի, սակայն բանակցային գործընթացի վրա այն չի անդրադառնա»,- լրագրողներին ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Դիտվել է՝ 617

Մեկնաբանություններ