Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Սպիտակ տանը ներկայացրել են Թրամփի և Էրդողանի հեռախոսային բանակցությունների մանրամասները

Սպիտակ տանը ներկայացրել են Թրամփի և Էրդողանի հեռախոսային բանակցությունների մանրամասները
17.02.2020 | 13:20

Սպիտակ տանը պատմել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցի մանրամասները՝ հաղորդում է Սպիտակ տան մամլո քարտուղարի տեղակալ Ջադ Դիրին։ Հեռախոսազրույցը եղել է փետրվարի 15-ին։ Դիրը նշել է, որ բանակցությունների շրջանակներում Թրամփը հայտարարել է, որ Լիբիայում միջամտությունը կխորացնի իրավիճակը։


Նրա խոսքերով, Թրամփը շնորհակալություն է հայտնել Էրդողանին Սիրիայում հումանիտար աղետը կանխելու ջանքերի համար, հայտարարել է ԱՄՆ մտադրության մասին՝ «վերջ դնել Ռուսաստանի կողմից Ասադի ռեժիմի վայրագություններին աջակցությանը և սիրիական հակամարտության քաղաքական կարգավորմանը»։

Դիտվել է՝ 1116

Մեկնաբանություններ