Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Վրաստանում կրկին բողոքի ցույցեր են

Վրաստանում կրկին բողոքի ցույցեր են
19.02.2020 | 14:23

Կրկին բողոքի ցույցեր են Վրաստանում: Երեկ խորհրդարանը գլխավոր դատախազ հաստատեց Իրակլի Շոթաձեին, որ 2018-ին հեռացել էր այդ պաշտոնից բողոքի ցույցերի պատճառով, երբ հազարավոր վրացիներ փողոց էին դուրս եկել 16-ամյա Դավիթ Սարալիձեի սպանության հանգամանքները բացահայտելու պահանջով:
Այժմ ընդդիմությունը և քաղաքացիական ակտիվիստները հավաքվել են խորհրդարանի շենքի դիմաց՝ Շոթաձեին հեռացնելու պահանջով:

Դիտվել է՝ 792

Մեկնաբանություններ