Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Սերժ Սարգսյան. Անուրանալի է Պենդերեցկու ավանդը հայ-լեհական մշակութային կապերի ամրապնդման և զարգացման գործում

Սերժ Սարգսյան. Անուրանալի է Պենդերեցկու ավանդը հայ-լեհական մշակութային կապերի ամրապնդման և զարգացման գործում
29.03.2020 | 23:17

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Պենդերեցկիների ընտանիքին` հայկական արմատներով աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր և դիրիժոր, ՀՀ պետական բարձր պարգևների` «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի և Պատվո շքանշանի արժանացած Քշիշտոֆ Պենդերեցկու մահվան կապակցությամբ:


«Խոր ցավով տեղեկացա համաշխարհային երաժշտարվեստի երախտավորներից մեկի, լայն աշխարհայացքի տեր մտավորականի և վառ անհատականության` Քշիշտոֆ Պենդերեցկու մահվան մասին, ում հետ իմ յուրաքանչյուր հանդիպումը ջերմությամբ եմ հիշում: Անուրանալի է նրա ավանդը հայ-լեհական մշակութային կապերի ամրապնդման և զարգացման գործում: Քշիշտոֆ Պենդերեցկու ապրած կյանքը, հիրավի, աստվածաշնորհ առաքելություն էր:
Աստված թող լուսավորի և խաղաղության մեջ պահի նրա ազնիվ հոգին:
Խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Քշիշտոֆ Պենդերեցկու այրուն` Էլժբիետա Պենդերեցկային, անվանի մտավորականի ընտանիքի անդամներին, հարազատներին, նրա արվեստի բազմահազար երկրպագուներին»:

Դիտվել է՝ 863

Մեկնաբանություններ