Նիկոլ Փաշինյան. Կրիմինալի ու կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու. լինելու է կոշտ հակազդեցություն
24.05.2020 | 22:41
Կրիմինալի ու կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու, Facebook-ի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Լինելու է չոր, օրինական ու ըստ անհրաժեշտության նաև կոշտ հակազդեցություն։ Սա եկեք արձանագրենք», - նշել է նա:
Աշխարհաքաղաքական խաղի մեջ հզորի ու թույլի ամենահիմնական տարբերություններից մեկն այն է, որ հզորը առաջնորդվում է իրավիճակի ստեղծած օբյեկտիվ հնարավորություններով, իսկ թույլը՝ սուբյեկտիվ ցանկություններով, որոնք, որպես կանոն, հեռու են օբյեկտիվ իրականությունից։
Ավելին, հզորի կամ էլ թվացյալ հզորի վարքում սուբյեկտիվության ի հայտ գալը նշան է նրա թուլության, և, հակառակը, թույլի վարքում օբյեկտիվության ի հայտ գալը նշան է նրա ուժեղացման...