Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Վարչապետի ու նրա ընտանիքի անդամների մոտ թոքաբորբ չի հայտնաբերվել

Վարչապետի ու նրա ընտանիքի անդամների մոտ թոքաբորբ չի հայտնաբերվել
04.06.2020 | 14:11

Կորոնավիրուսով վարակված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, վարչապետի տիկին Աննա Հակոբյանի և նրանց ավագ դուստր Մարիամ Փաշինյանի մոտ թոքաբորբ չի հայտնաբերվել: «Հետազոտությունը ցույց տվեց, որ ես, Աննան, Մարիամը թոքաբորբ չունեն: Լիարժեք ասիմպտոմ ենք տանում հիվանդությունը»,- ասաց Փաշինյանը: Վարչապետը նշեց, որ հետազոտության կենթարկվեն նաև իր երկու կրտսեր դուստրերը՝ Շուշան և Արփի Փաշինյանները, որոնց մոտ ևս կորոնավիրուսի վարակ էր հայտնաբերվել:

Դիտվել է՝ 679

Մեկնաբանություններ