Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Տիգրան Ավինյանը ոստիկանների ուղեկցությամբ չի գնացել Արտակ Դավթյանի տուն

Տիգրան Ավինյանը ոստիկանների ուղեկցությամբ չի գնացել Արտակ Դավթյանի տուն
08.06.2020 | 13:31

Լուրերը, թե երեկ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ոստիկանների ուղեկցությամբ այցելել է ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի առանձնատուն, իրականությանը չի համապատասխանում։

«Նման բան չի եղել, լուրն իրականությանը չի համապատասխանում»՝ ասել է Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։ Factor.am-ը գրել էր, որ Տիգրան Ավինյանը ոստիկանների ուղեկցությամբ գնացել է Դավթյանի՝ Բագրևանդում գտնվող առանձնատուն, որտեղ անցկացվում էր նրա որդու հարսանիքը։ Ըստ կայքի՝ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է պարետին գնալ և դադարեցնել միջոցառումը:

Դիտվել է՝ 462

Մեկնաբանություններ