Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև հուլիսի 13-ը

Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև հուլիսի 13-ը
12.06.2020 | 14:08

Հայաստանում արտակարգ դրության ժամկետը ևս մեկ ամսով երկարաձգվեց կառավարության արտահերթ նիստում։ Արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև 2020 -ի հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:


Ըստ կառավարության՝ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին ու առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման։
Նախագծում, որը ներկայացրեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, նշված է, որ 2020-ի մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները դեռևս չեն վերացել, որի մասին են վկայում, մասնավորապես, հունիսի 12-ի դրությամբ հաստատված կորոնավիրուսային հիվանդության դեպքերը, ՀՀ-ում վարակի հետագա տարածումը և վարակի դեպքերի թվի աճը շարունակում են սպառնալ մարդկանց կյանքին ու առողջությանը։ Արտակարգ դրության ժամանակ կսահմանափակվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության լիազորությունները, որ վերջինս հնարավորություն ունենա արգելանք չդնել կամ բռնագանձում չտարածել այն դրամական միջոցների վրա, որոնք տրամադրվել են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից այլ ֆիզիկական անձանց՝ կորոնավիրուսի հետևանքով սոցիալական խնդիրների առաջացումը կանխարգելելու կամ կորոնավիրուսի հետևանքները չեզոքացնելու համար։ Ըստ նախագածի՝ ՀՀ ողջ տարածքում կարգելվի հանրային միջոցառումներ անցկացնելը, սակայն պարետն այս արգելքից կարող է բացառություններ նախատեսել:

Դիտվել է՝ 561

Մեկնաբանություններ