Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մակրոնը չի մեկնի Մոսկվա

Մակրոնը չի մեկնի Մոսկվա
15.06.2020 | 23:58

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանից հրավեր չի ստացել հունիսի 24-ին անցկացվելիք Հաղթանակի շքերթին մասնակցելու՝ հայտնել են Ելիսեյան պալատից: Նրանք նշել են, որ Մակրոնը չի մասնակցի տոնակատարություններին՝ գրում է mk.ru-ն: ԱՊՀ երկրների ղեկավարները հրավիրված են Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 75-ամյակին նվիրված շքերթին: Նրանցից ոմանք արդեն համաձայնել են: Միջոցառումը հետաձգվել է մայիսի 9-ից հունիսի 24-ը՝ կորոնավիրուսային համավարակի պատճառով:

Դիտվել է՝ 808

Մեկնաբանություններ