Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Դավիթ Հարությունյան. Այն ճնշումը, որին ենթարկվում է այսօր դատական համակարգը, աննախադեպ է

Դավիթ Հարությունյան. Այն ճնշումը, որին ենթարկվում է այսօր դատական համակարգը, աննախադեպ է
19.06.2020 | 14:01

Ես կարծում եմ, որ առաջնահերթ Բարձրագույն դատական խորհրդի դերակատարումը պետք է լինի, որը, ցավոք սրտի, վերջին երկու տարվա ընթացքում չի գտնվել իր բարձրության վրա՝ Tert.am-ի հետ զրույցում ասաց Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով իշխանության կողմից դատավորներին թիրախավորելուն:

«Ես կարծում եմ, որ ԲԴԽ-ն պետք է լինի պատշաճ մակարդակի վրա և հուսով եմ՝ կիրականացնի իր առաքելությանը»,-ասաց նա: Դավիթ Հարությունյանը նշեց, որ իշխանության անդամների կողմից դատավորներին թիրախավորելը, միանշանակ, ճնշման փորձ Է:


«Պարզ է, որ այս կերպ չի կարող անընդհատ շարունակվել և պարզ է, որ ցանկացած փորձ՝ ունենալու հլու հնազանդ դատական իշխանություն, ի վերջո բերելու է շատ ավելի լուրջ խնդրի, որը պատմական առումով իր լուծումը ստանալու է: Եթե իշխանությունը՝ զարգացումը դասական ուղուց շեղում է և տանում է հակառակ ուղղությամբ, դրա պատճառով լինում է նաև իշխանափոխություն: Իշխանափոխություն միշտ տեղի է ունենում, դա ժողովրդավարության հիմքն է, բայց պատճառները կարող են լինել տարբեր, և սա կարող է իշխանափոխության համար շատ լուրջ պատճառ լինել»,-ասաց նա: Դավիթ Հարությունը նկատեց, որ թեև իշխանությունը խոսում է դատական բարեփոխումների մասին, սակայն իրենց գործողությունները հակասում են դրան: «Չկա իշխանություն, որը չխոսի բարեփոխումների մասին, խոսքը ցանկացած իշխանության մասին է, այդ թվում նախկին իշխանությունների, և մենք պետք է նայենք, թե իրականում ինչ է անում իշխանությունը: Ես կարծում, որ այն ճնշումը, որին ենթարկվում է այսօր դատական համակարգը, աննախադեպ է»,-ասաց նա:

Դիտվել է՝ 1033

Մեկնաբանություններ